|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նոյեմբերի 16-17-ը տեղի կունենա Կալիֆոռնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղում գործող «Նարեկացի» հայագիտական ամբիոնի հիմնադրման 50-ամյակին նվիրված խորհրդաժողով:
Ըստ Asbarez-ի` կներկայացվեն Արևելյան Եվրոպայում հայկական մշակույթին նվիրված ուսումնասիրություններ:
Խորհրդաժողովի առաջին օրվա նիստից հետո համալսարանի «Փաուըլ» գրադարանում կկայանա Հրայր Բազե Խաչերյանի լուսանկարների ցուցադրությունը։ Նոյեմբերի 17-ին նույն գրադարանում կկայանա Արևելյան Եվրոպայի հայկական համայնքների երաժշտությանը նվիրված համերգ` Արենի Աղբաբյանի գլխավորությամբ:
Խորհրդաժողովին զուգահեռ` կազմակերպվել է հայկական միջնադարյան արվեստներին նվիրված դասախոսություն: