|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր Երևանում իր աշխատանքն է սկսել Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում են ԱՊՀ Գործադիր կոմիտեի, խորհրդի անդամ երկրների, ԱՊՀ մասնակից պետություններում երիտասարդության հետ աշխատանքի և երիտասարդական ձեռներեցության զարգացման ոլորտի կազմակերպությունների, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական միջխորհրդարանական ասամբլեայի և երիտասարդական աշխատանքի ոլորտում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Երևանում խորհրդի նիստի մասնակիցները քննարկելու են ԱՊՀ մասնակից պետությունների միջազգային երիտասարդական համագործակցության ռազմավարության միջոցառումների ծրագրի իրագործմանը, 2021-2030թթ. միջազգային երիտասարդական համագործակցության ռազմավարությանը, «100 գաղափար ԱՊՀ-ի համար» ծրագրի իրականացման ընթացքին, երիտասարդական կամավորական շարժման ոլորտում համագործակցությանը վերաբերող և այլ հարցեր: