|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ Հյուսիսային պողոտայում գործող ակումբներից մեկում տեղի ունեցած խուլիգանության գործով կալանավորված Արա Բանդուրյանը՝ Նորատուսցի Արան, քիչ առաջ ազատ է արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։ Վերաքննիչը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը, և ըստ այդմ` Նորատուսցի Արան 2 մլն դրամ գրավի կիրառմամբ ազատ է արձակվել կալանքից։
Հիշեցնենք, որ նախնական տվյալներով՝ 2018-ի լույս հոկտեմբերի 13-ի գիշերը Գեղարքունիքի մարզի բնակիչը՝ Արա Բանդուրյանը, մի խումբ անձանց հետ այցելել է Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող ակումբներից մեկը, որտեղ առերևույթ անհարգալից վերաբերմունք է դրսևորել ակումբի մյուս հաճախորդների, աշխատակիցների նկատմամբ։ Մասնավորապես՝ կոտրել են ակումբի բաժակները, մոխրամանը նետել պարահրապարակ, ապա նաև կրակոցներ արձակել պատի ուղղությամբ, որի հետևանքով կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը: