|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ԱՄՆ-ում կայացել են Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները:
РИА Новости-ն հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընտրությունների նախնական արդյունքները «հիանալի հաջողություն է» որակել: Այդ մասին նա գրել է իր թվիթերյան էջում:
Ամերիկյան ԶԼՄ-ները կանխատեսում են, որ Հանրապետական կուսակցությունը հաղթանակ կտանի Սենատում` ստանալով 52 տեղ: Նման տվյալներ են ներկայացնում NBC-ին և ABC-ին:
Իսկ դեմոկրատները հաղթանակ կտանեն Ներկայացուցիչների պալատում` ստանալով 238 տեղ, մինչդեռ հանրապետականները կստանան 197 տեղ: Ներկայացուցիչները պալատը վերահսկելու համար անհրաժեշտ է հավաքել 218 ձայն:
Կանխատեսումները հիմնված են քվեարկության նախնական արդյունքների վրա, պաշտոնական տվյալներ դեռ չկան: