|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ղրիմի Յալթա քաղաքում անցկացվող 5-րդ միջազգային «Art Compus» օլիմպիադային մասնակցել են նաև Գյումրու Մերկուրովի անվան նկարչական դպրոցի սաները: Այս մասին տեղեկանում ենք «Ցայգ»-ից: Դպրոցի ֆինանսական հնարավորությունները չեն բավարարել, որ սաները ներկա լինեն մրցույթին: Այնուամենայնիվ, դպրոցի տնօրենի ԺՊ Ժակլինա Սարգսյանը, որը նաև օլիմպիադայի միջազգային ժյուրիի անդամ էր, դպրոցի սաների աշխատանքները ներկայացրել է Յալթայում:
Հեռակա կարգով մրցույթին մասնակցել է 30 սան, որոնցից հաղթող են ճանաչվել 13-ը, ևս 3 աշակերտ ստացել է վկայագիր: Դպրոցի 3 մանկավարժ-նկարիչներ ևս պարգևատրվել են վկայագրերով: Հաղթող սաների պարգևատրման արարողությունը կայացել է Գյումրու համայնքապետարանում՝ համայնքի ղեկավարի անմիջական մասնակցությամբ:
Ըստ սաների ծնողների և դպրոցի նկարիչ-մանկավարժերի` սա սաների համար մեծ ոգևորության առիթ է: