|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը չի կարծում, որ վարչապետը նկատի ուներ այն, թե կուսակցություններ չպետք է լինեն: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նման կարծիք հայտնեց ՝ պատասխանելով Yerkir.am-ի հարցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կուսակցությունները պետք է արմատախիլ արվեն, արդյո՞ք սա կարող է դիտվել որպես մարդու իրավունքների խախտում:
Մելիքյանը նշեց, որ առաջին անգամ է լսում այդ հայտարարությունը, և նախ պետք է հասկանալ, թե ինչ կոնտեքստում է վարչապետը նման հայտարարություն արել: «Եթե նկատի է ունեցել այն, որ մենք համազգային հարցերում պետք է մոռանանք մեր դրոշները և համախմբված լինենք, ապա, կարծում եմ, բոլորս էլ կհամաձայնենք: Չեմ ուզում պատկերացնել, որ վարչապետը կարող է նկատի ունեցած լինել, որ կուսակցությունները չլինեն: Կուսակցություններ ստեղծելը, դրանց անդամակցելը մարդու իրավունքն է»,- ասաց նա: