|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Նոյեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ Արմավիրի նորանշանակ մարզպետ Համբարձում Մաթևոսյանին` ուղեկցությամբ Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի:
Նորին Սրբությունը նորանշանակ մարզպետին իր բարեմաղթանքները փոխանցեց` վստահություն հայտնելով, որ Մայր Աթոռի և մարզպետարանի միջև ձևավորված սերտ գործակցությունը կշարունակվի արդյունավորվել նոր կենսագործումներով:
Վեհափառ Հայրապետը մարզպետին ներկայացրեց մարզի տարածքում սոցիալական, կրթական և այլ ոլորտներում Մայր Աթոռի և Արմավիրի թեմի գործունեությունը:
Իր հերթին պրն. Համբարձում Մաթևոսյանը Նորին Սրբությանը ներկայացրեց մարզում իրականացվելիք առաջնահերթ ծրագրերը, ինչպես նաև կարևորեց տարբեր բնագավառներում Հայոց Եկեղեցու հետ համագործակցությունը:
Վերջում, իր գնահատանքը բերելով մարզպետին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը նրան մաղթեց Աստծու օրհնության ներքո պատվով իրականացնել իր ծառայությունը: