|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը թեեւ ժամանակավորապես հեռացել է Հայաստանից, բայց նրա հայրենի Գորիսի պետական համալսարանում, որի ռեկտորին ժամանակին ինքն է նշանակել, որոշել են «գիտությունների դոկտոր Լիսկայի» դասախոսություններով սերունդ կրթել։
Վերջերս լույս է տեսել «Սյունիք հայագիտական հանդես»-ը, որը որպես դասագիրք է կիրառվում Գորիսի համալսարանում: Հանդեսում առանձին բաժնով ներկայացված են նախկին մարզպետի՝ ՏԻՄ-ին վերաբերող աշխատությունները՝ «ՀՀ վարչատարածքային բաժանումը եւ Սյունիքի մարզի ստեղծումը» եւ «ՀՀ վարչատարածքային նոր բաժանման անհրաժեշտությունը» խորագրերի ներքո»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: