|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Դաշնակահար Բորիս Բերեզովսկին Երևանում հանդես կգա նոյեմբերի 13-ին՝ Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնի փակման գալա համերգին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին նախատեսված էր դաշնակահարի ելույթը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, սակայն այն հետաձգվել էր երաժշտի հիվանդության պատճառով։
Հոկտեմբերի 31-ի համերգի համար վաճառված տոմսերը ուժի մեջ են նոյեմբերի 13-ի համերգի համար։
Երևանյան համերգի ընթացքում Բորիս Բերեզովսկին կներկայացնի Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։ Համերգի ընթացքում ելույթ կունենա նաև ջութակահար Դենիել Ռոհնը՝ կատարելով Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։