|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Տեղեկացրել էինք, որ Մարտի 1-ի գործով նախկին քննչական խմբի ղեկավարն ու դատաձգաբան-փորձագետը ներգրավվել են գործում որպես մեղադրյալներ` ապացույցներ կեղծելու համար:
Կառավարության նիստից հետո լրագրողները ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող արարքների քանակն ավելացել է: Խաչատրյանը նշեց, որ երբ մեղադրյալին մեղսագրվող արարքների քանակն ավելանում է, որոշում է կայացվում առաջադրված մեղադրանքը լրացնելու, փոփոխելու մասին: «Սակայն այս պահին նման որոշում կայացված չէ: Հենց որոշենք, որ բավարար ապացույցներ կան՝ Քոչարյանի մեղադրանքը փոփոխելու, լրացնելու, այդ մասին կիմանաք»,- ասաց նա:
Հարցին` չե՞ն պատրաստվում հարցաքննել Ռոբերտ Քոչարյանին, որովհետև նա հայտարարում էր, որ բանակը ներգրավվածություն չի ունեցել, սակայն հիմա այլ ապացույցներ են ի հայտ եկել, Խաչատրյանը պատասխանեց, որ Քոչարյանն այս գործի շրջանակներում հրաժարվում է ցուցմունք տալ, և դա նրա իրավունքն է: «Ոչ ոք չի կարող մեղադրյալին պարտադրել ցուցմունք տալ»,- ասաց ՀՔԾ պետը: