|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հոկտեմբերի 31-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում։
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Գենադիե Պետրիկան: Դիտարկմանը, որին առաջին անգամ մասնակցել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերը և Ստեֆան Վիսկոնտին, անցել է առանց խախտումների և ըստ նախատեսված ժամանակացույցի:
Դիտարկման ավարտին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին է ներկայացվել նախորդ դիտարկումից հետո արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերն ու կիրառված զինատեսակները:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն