|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Սկսած 2015 թվականից` Արցախում հյուրընկալվել են Բելգիայի տարբեր մակարդակների խորհրդարանականներից կազմված մեկ տասնյակից ավելի պատվիրակություններ:
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում են Բելգիայի Դաշնային խորհրդարանի անդամ, «Ռեֆորմիստների շարժում» կուսակցության միջազգային կապերի կոմիտեի նախագահ Ժան-Ժակ Ֆլաոն և նրա տեղակալ Ջուլի Սզման:
Հոկտեմբերի 30-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի հետ հնարավոր համագործակցության և Արցախյան խնդրի մասին ճշմարտության տարածման հարցերը:
Հանդիպմանը ներկա են եղել ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, հանձնախմբի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը: