|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Փորձում ենք հետևել Հայաստանում ընթացող զարգացումներին, դա մեր աշխատանքն է. լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Ըստ նրա` ինչ վերաբերում է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, ապա Հայաստանն ինքը պետք է որոշի իր վարած քաղաքականության ընթացքը: «Հայաստանն ինքնիշխան պետություն է, և ինքը պետք է որոշի՝ որն է իր ներքին և արտաքին քաղաքականությունը: Ուրախ ենք, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններն ինքնուրույն ու ինքնավար կարգավիճակ ունեն: Մենք ունենք բավականին հարուստ օրակարգ, այդ օրակարգն իրականացնելու լավ միջավայր և չէինք ուզենա, որ այդ հարաբերությունները դիտարկվեին այլ երկրների հետ հարաբերությունների կոնտեքստում»,- ասաց Սվիտալսկին: