|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Տեղեկացրել էինք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետի պաշտոնում: Հիշեցնենք, որ Փաշինյանի առաջադրումը ձևական բնույթ էր կրում:
Լրագրողները հետաքրքրվեցին Փաշինյանից, թե հունվարից հետո փոփոխություններ լինելո՞ւ են: Ի պատասխան նա նշեց, որ, այո, սոցիալական ցուցանիշներում որոշակի փոփոխություններ կունենանք և արդեն իսկ ունենք: «Բացի այդ՝ այսօր արդեն յուրաքանչյուր մարդ ունի հավասար հնարավորություններ»,- հավելեց Փաշինյանը:
Դիտարկմանը, թե ասում են՝ իներցիայով ենք առաջ գնում, նա պատասխանեց, որ, այո, կա նման բան, և հնարավորինս շուտ պետք է կանգնեցնել այդ իներցիան ու առաջ գնալ: «Տեսեք՝ հունիս ամսին 11 տոկոս տնտեսական աճ ունեինք, որը, պարզվեց, ֆուտբոլի համար խաղադրույք էին կատարել, դրա հետևանքով էր: Մենք չենք ուզում նման տնտեսական աճ, պետք է կանգնեցնենք իներցիայով առաջ գնալը: Բուքմեյքերների գործունեությունը կրճատելու ենք, հանքարդյունաբերությանը թույլ չենք տալու նման ձևով առաջ գնալ: Սակայն ես կարծում եմ, որ, քաղաքական բովանդակությանը զուգահեռ, պետք է այս ամենը զարգանա»,- նշեց Փաշինյանը:
Մեկ այլ հարցի, թե հնարավո՞ր է դրամի արժեզրկում լինի, նա պատասխանեց, որ, ոչ, նման բան չի կարող տեղի ունենալ: