|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօրվա ԱԺ նիստին, որտեղ տապալվեցին ԸՕ փոփոխությունները:
«Ազգային ժողովը մերժեց ընտրական օրենսգրի չհիմնավորված փոփոխությունները: Կա տեսակետ, որ Հանարպետականը իբրև սաբոտաժ է անում՝ չքվեարկելով օրենսգրքի փոփոխությունների համար: Իրականում դա այդպես չէ: ՀՀԿ-ն առաջին օրից մասնակցել է ԸՕ բարեփոխման գործընթացին՝ հավատալով, որ կառավարության ծրագրում նախատեսված մեկ տարվա ընթացքում անցկացվելիք արտահերթ ընտրությունները բավարար պայմաններ կապահովեն բոլոր մասնակիցների համար: Կյանքը ցույց տվեց, որ օր առաջ ընտրության վազող իշխանություններն ընդհանրապես չեն կարևորում և լուրջ չեն վերաբերվում ընտրական օրենսդրության բարելավմանը: Իսկ ձևացնել, թե ամեն բան նորմալ է ընթանում՝ անիմաստ է: Խորհրդարանական երկրում, խորհրդարան ձևավորող ընտրական մեխանիզմը չի կարող կոնսենսուս չունենալ, ընդունվել հենց այնպես, հարևանցի և համարվել, որ վաղն ավելի արդյունավետ խորհրդարան ենք ունենալու»,- գրել է նա: