|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նախօրեին Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» պահակը բակում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել էր նորածին երկու տղաների։
Ոստիկանությունից տեղեկանում ենք, որ երեխաների մոր ինքնությունը պարզվել է: Նա Արարատի մարզի 18-ամյա բնակչուհի է, բերվել է ոստիկանության Մուշի բաժին:
Արարքի դրդապատճառները պարզվում են: Կատարվում է քննություն:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանն էլ Yerkir.am-ին տեղեկացրել էր, որ հայտնաբերվելուց հետո անմիջապես երեխաները տեղավորվել են համապատասխան հաստատություն, որտեղ նորածնային տարիքի երեխաների համար կարող է տարվել խնամք: Այնտեղ երեխաներին լողացրել են, կերակրել, հարմարավետ տեղավորել: