|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով` եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտաքին քաղաքական ուղեգծում անգամ գնա շրջադարձի, ապա դա կանի փափուկ կերպով: Այդ մասին նա ասել է РИА Новости-ի հետ զրույցում:
«Մեր իրավիճակում բարդ է մոտեցումները կտրուկ փոխելը: Մենք ՀԱՊԿ-ի հետ հստակ ռազմաքաղաքական դաշինք ունենք, և ինչ-որ տեսանելի այլընտրանք դրան չկա: Ես կարծում եմ, որ եթե անգամ լինեն որոշ շրջադարձեր, ապա կարվեն փափուկ կերպով»,-ասել է Քոչարյանը:
Նրա կարծիքով` անցյալում Փաշինյանը ծայրահեղական մոտեցումներ ուներ: «Սակայն մի բան է լինել ընդդիմություն և ասել, որ ՀՀ-ից պետք դուրս բերել ռազմաբազաները, պետք է անդամակցել ՆԱՏՕ-ին և այլն, այլ հարց է, երբ դու պարզապես պատասխանատվություն ես կրում անվտանգության համար և սկսում ես ռեալ նայել այն ամենին, ինչ պետք է անել»,- ասել է Քոչարյանը: Այլ հարց է, ըստ նրա, թե որքանով դա անկեղծ կլինի:
Պատասխանելով հարցին` տեսնո՞ւմ է ՌԴ-ի հետ համագործակցությունից հրաժարվելու փորձեր, Քոչարյանը պատասխանել է կատակով. «Վերջերս Comedy club-ը Երևանում շատ հետաքրքիր համար ցուցադրեց, երբ մի քանի երկրներ քննարկում են իրենց հարաբերությունները: Նրանք շատ դիպուկ և հումորով նկարագրեցին այն, ինչ ներկայումս կատարվում է, և այն, ինչ, հավանաբար, կկատարվի առաջիկա 2-3 տարիներին»: