|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղպայմանագրում» և կառավարությունում այս օրերին ոչ միայն գրում-ջնջում են իրենց ապագա համամասնական ցուցակը, այլև քննարկում ապագա ԱԺ նախագահի և տեղակալների թեկնածությունների հարցը։
ԱԺ նախագահի երեք թեկնածու է քննարկվում՝ Արարատ Միրզոյան, Ալեն Սիմոնյան, Լենա Նազարյան։ Ըստ «ՔՊ» աղբյուրների՝ ամենահավանականը համարվում է Լենայի թեկնածությունը, ինչը նաև գենդերային խնդիր կլուծի։
Ի դեպ, այս անգամ կանանց ներկայացվածության խնդիրն ավելի սուր է դրված՝ նախկին 4-ից մեկի փոխարեն նոր Ընտրական օրենսգրքով 3-ից մեկն է լինելու կին, իսկ կին քաղաքական գործիչների պակաս Հայաստանում միշտ է եղել»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում