|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հոկտեմբերի 15-ին` ժամը 22.00-ի սահմաններում, Հրազդան-Լեռնանիստ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի վարորդը և 7-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 55-ամյա ուղևորուհի Ալվարդ Գրիգորյանը տեղում մահացել է:
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 16-ին, ժամը 00.50-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 28-ամյա միքաղաքացի և հայտնել, որ վթարի պահին ինքն է վարել «Նիսան» մակնիշի ավտոմեքենան:
Կատարվում է քննություն։