|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Պաշտոնական Բաքուն ակնկալում է, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի նոր կառավարությունը կհասկանա Ադրբեջանի «օկուպացված տարածքներից» զինված ուժերը դուրս բերելու անհրաժեշտությունը: Այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում. հայտնում է Интерфакс-Азербайджан-ը:
«Հույս ունենք, որ ընտրություններից հետո ՀՀ կառավարությունը կհասկանա, որ երկրի կայուն զարգացման համար չկա այլ ելք, քան զորքերի դուրս բերումը Ադրբեջանի օկուպացված տարածքներից»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մեկնաբանությունում Ֆրանկոֆոնիայի ժամանակ ընդունված բանաձևի վերաբերյալ, որում ԼՂ հակամարտության մասին կետ է առկա:
Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև նշում է, որ, չնայած Հայաստանի` Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը չարաշահելու ջանքերին, բանաձևում ընդգծվում է, որ հակամարտության կարգավորման հիմքն է Հելսինկյան եզրափակիչ ակտը: