|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Տեղեկացրել էինք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քննարկում է ունեցել հանրապետությունում գործող բոլոր բժշկական կազմակերպությունների ղեկավարների հետ:
Նախարարը նշել է, որ բժշկական անձնակազմի պաշտպանվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ արդեն քայլեր են կատարվել՝ ԱԱՊ օղակի աշխատավարձերի բարձրացումը, ստացիոնար օղակում բժիշկների վարձատրության կարգի հստակեցումը և կիրարկումը.«Այս պահին շրջանառվում է կառավարության որոշման նախագիծ, ըստ որի` շուրջ 13 հազար բուժաշխատող կստանա բժշկական ապահովագրություն, ինչպես պետական ծառայողները և մանկավարժները։ Ակնկալում եմ, որ նույնպիսի վերաբերմունք էլ դուք կունենաք ձեր անձնակազմերի նկատմամբ։ Ավելի լավ է բուժհիմնարկը որոշ ժամանակ աշխատի առանց շահույթի, բայց մենք ունենանք կյանքեր փրկող իրենց աշխատանքից գոհ բուժաշխատողներ, ինչն անվերապահովեն կվերածվի նաև համակարգի հանդեպ բնակչության գոհունակության»։