|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկում բախվել են Volkswagen Touareg մակնիշի 44 ՍՍ 445 համարանիշի և թիվ 28 երթուղին սպասարկող ГАЗ 32213 մակնիշի 4383 Տ համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Volkswagen Touareg-ը կողաշրջվել է:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վթարի հետևանքով 7 քաղաքացի տեղափոխվել են Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բոլոր տուժածներն անցել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, գտնվում են բժիշկների հսկողության տակ:Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:
Առավել թեթև վնասվածքներ ստացած 6 տուժածները հնարավոր է այսօր դուրս գրվեն հիվանդանոցից: