|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը դատարանի դահլիճից ազատ է արձակվել: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը:
Նա նշեց նաև, որ իր միջնորդությունը՝ փոխել Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավի դիմաց, դատարանը բավարարել է: «Սահմանված 1 մլն դրամ գրավը վճարվել է, Պավել Մանուկյանն ազատ արձակվեց»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ հոկտեմբեր 9–ի լույս 10–ի գիշերը Գյումրիում մահացել է այս գործով ամբաստանյալ Արայիկ Խանդոյանը, ով հայտնի էր Միայնակ Գայլ անունով: