|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Հոկտեմբերի 9-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Մխչյանից-Նշավան մտնող ճանապարհին գողացել են իր իրերը և գումար, ինքը կույր է:
Ժամը 19.30-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 1982 թ. ծնված Սամվել Հ.-ն նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, ԻԻՀ քաղաքացի, 1980 թ. ծնված Լալեհ Ա.-ին (կույր) ուղեկցել է Մխչյան գյուղի տարածք, որտեղ նրան հրելով և պայուսակը քաշել վերցնելով՝ պայուսակից հափշտակել է 100 եվրո և 55.000 դրամ ու դիմել փախուստի:
Հափշտակվածը մասամբ առգրավված է:
Կատարվում է քննություն: