|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ-ում քաղաքական փոփոխություններից հետո ռուս-հայկական երկխոսությունը բարձր և բարձրագույն մակարդակով շարունակվեց. հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը Известия-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով` հաշված ամիսների ընթացքում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի 3 և Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ 2 հանդիպում, ղեկավարները շփվել են հեռախոսով:
«Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը շարունակվում է կոնկրետ ուղղություններով` չնայած այդ երկրում քաղաքական իրավիճակի անկայունությանը: Առևտրաշրջանառության աճը 2018 թվականի առաջին կիսամյակում, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 23,4 տոկոս՝ հասնելով 925,6 միլիոն դոլարի»,- հավելել է Կարասինը: