|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր կառավարության նիստում ներառված էր մի շարք նախարարների ու մարզպետերի աշխատանքից ազատելու մասին հարցը:
Վարչապետ Փաշինյանը նշեց. «Դուք գիտեք` ինչի հետ է դա կապված, քաղաքական վերջին օրերի իրադարձությունները տեղի են ունեցել բոլորի աչքի առաջ: Գիտեք նաև, որ մի շարք նախարարներ ազատվել են աշխատանքից: Ուզում եմ մեր նախկին գործընկերներին` նախարարներին, շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Կադրային որոշումները իրականացվել են քաղաքական հայտնի իրադարձությունների բերումով: Ուզում եմ մեր գործընկերներին հաջողություններ մաղթել: Լավագույն մաղթանքներս հղում եմ աշխատանքից ազատված նախարարներին ու մարզպետերին»:
Որոշումներն ընդունվեցին: