|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով մեղադրյալներ Պավել Մանուկյանը և Արմեն Բիլյանը հացադուլ հայտարարեցին` պահանջելով փոխել իրենց խափանման միջոցը: Ըստ «Արմենպրես»-ի` Պավել Մանուկյանը նշեց, որ մինչև դատարանն իր նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը չփոխի, ինքը հացադուլը չի դադարեցնի:
«Բուժզննումից ու դեղորայքից հրաժարվում եմ: Հետագայում խնդիրների դեպքում խնդրում եմ չմեղադրել դատապարտյալների հիվանդանոցի անձնակազմին, նրանք շատ լավ են վերաբերվում մեզ։ Հայտարարում եմ հացադուլ և չեմ դադարեցնի՝ մինչև չազատվեմ կալանքից։ Հնարավոր է` հաջորդ նիստին չներկայանամ դատարան, որովհետև դատարանում արդարություն չեմ տեսնում»,- ասաց Մանուկյանը:
Նույն հայտարարությամբ հանդես եկավ նաև կալանքի տակ գտնվող Արմեն Բիլյանը՝ նշելով, որ մինչև չազատվի կալանքից, հացադուլը չի դադարեցնի։
Դատական նիստը հետաձգվեց, այն տեղի կունենա հոկտեմբերի 10-ին։