|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արթուր Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Թողնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ կուսակցությանը երկրի համար այս վճռորոշ պահին ինձ վստահելու և նախարարի պաշտոնում առաջարկելու համար։ Ինչպես նաև շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Նախագահին, կառավարության բոլոր անդամներին, ԱԺ պատգամավորներին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին և իհարկե գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին, հողի մշակներին, ձեռնարկությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին այս 4,5 ամսվա համատեղ աշխատանքի համար։
Թե՛ որպես նախարար, թե՛ որպես մարզպետ և փոխնախարար աշխատել եմ՝ առաջնորդվելով իմ սկզբունքներով, չխուսափելով պատասխանատվությունից ու նախաձեռնություն ցուցաբերելուց, ներդնելով իմ գիտելիքների ու փորձի ողջ պաշարը։
Թերևս այսքանը։ Լավ եղեք»:
Հիշեցնենք, որ երեկ Դաշնակցությունն իր ներկայացուցիչներին հետ է կանչել ՀՀ կառավարությունից: