|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Երկիր մեդիա» ՀԸ հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանը Aravot.am-ի հարցի առիթով՝ չե՞ք վախենում, որ ՀՀ կառավարությունից իր ներկայացուցիչներին ետ կանչելով՝ Դաշնակցությունը կվաստակի հակահեղափոխականի պիտակը, Գեղամ Մանուկյանը հիշեց 2009-ը, երբ ՀՅԴ-ն կրկին դուրս եկավ կոալիցիայից: Նա մասնավորապես ասաց. «2009-ն էլ Դաշնակցությունը կոալիցիայից դուրս եկավ, երբ ՀՀ քաղաքական դաշտի 99 տոկոսը, դատելով այդ օրվա ԶԼՄ-ների կարծիքից, երբ գրեթե ողջ հայ ժողովուրդը կողմ էր արտահայտվում Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտությանը, որին ընդդիմացան Դաշնակցությունը և նրա հետ նաև մի քանի շատ քիչ թվով կուսակցություններ: Բայց էլի չէր վախենում Դաշնակցությունը: Ենթադրում եմ՝ այս անգամ ևս դաշնակցականներն իրենց քայլերում համոզված են»:
Գեղամ Մանուկյանն ասաց՝ ավագանու ընտրություններից հետո, դատելով ամբողջ ընտրապայքարի լարվածությունից՝ սև-սպիտակ մթնոլորտը հատկապես, ԲՀԿ-ի, Դաշնակցության ընտրարշավի մասնակիցներին դիմում էինք հետագա քաղաքական քայլերի վերաբերյալ հարցումներով: Ուստի այսօր էլ «Երկիր Մեդիա»-ի թղթակիցը, ելնելով լարված մթնոլորտից, դիմել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանին նույն հարցով: Նա էլ տեղեկացրել է կառավարությունից դուրս գալու մասին: