|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ընտրական օրենսգրքում բարեփոխումներ կատարելը հրատապ է ու անհրաժեշտ» թեմայով քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը նշեց, որ Աժ-ում 4 խմբակցությունների 3-ական ներկայացուցչից կազմված խմբով քննարկումներ են եղել ԸՕ բարեփոխումների վերաբերյալ:
«ՀՅԴ-ն այդ քննարկումներին մասնակցել է 10 կոնկրետ առաջարկներով: Համամասնական ընտրակարգի առաջարկը ՀՅԴ-ն իր քաղաքական ծրագրում միշտ է ներկայացրել: Մենք առաջարկում ենք համամասնական բաց ցուցակների տարբերակը: Այդպիսով` ժողովուրդն ինքը կորոշի, թե ընտրություններին մասնակցող կուսակցությունների ցուցակից ովքեր են ԱԺ-ում դառնալու պատգամավորներ: Դա առաջին հերթին կնպաստի մասնակցային, ժողովրդային կայացմանը: Մենք անընդհատ խոսում ենք մեր երկրում ժողովրդավարության կայացման մասին, իսկ առանց մասնակցային ժողովրդավարության, առանց կուսակցական ժողովրդավարության հնարավոր չէ պատկերացնել ժողովրդավարության կայացում»,- ասաց Կյուրեղյանը:
Մանրամասները` տեսանյութում: