|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել աշխարհահռչակ երգիչ-երգահան, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի ընտանիքին նրա մահվան կապակցությամբ:
Արամ Ա-ն իր բարձր գնահատանքն է հայտնել այն եզակի դերի կապակցությամբ, որը Շառլ Ազնավուրն ունեցել է միջազգային մակարդակում, հատկապես` երաժշտական ասպարեզում:
Նորին սրբությունը նաև շեշտել է Ազնավուրի կարևոր դերը հայ ժողովրդի արդար դատը միջազգայնորեն ճանաչելի դարձնելու գործում, ինչպես նաև Հայաստանի հզորացման և ծաղկման աշխատանքներում:
Հիշեցնենք, որ այսօր 94 տարեկանում կյանքից հեռացել է Շառլ Ազնավուրը: