|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Կառավարական տան նիստերի մեծ դահլիճում կայացել է «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարը:
««Սասնա ծռեր»-ը լինելու է մեր պատկերացրած պետության հենասյուներից մեկը»,- ասաց «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը:
Հիմնադիր համագումարի նախագահության անդամներ ընտրվեցին Գարեգին Չուգասզյանը և Վարուժան Ավետիսյանը, իսկ Ժիրայր Սեֆիլյանը չէր կարող համագումարի նախագահության անդամ ընտրվել, քանի որ չունի ՀՀ քաղաքացիություն:
«Սասնա ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանն էլ հավելեց, որ ժամանակն է վերստանձնելու հայության համամարդկային առաքելությունը, որը բխում է «Սասնա ծռեր» էպոսում հավատամքային համակարգից:
Վարուժան Ավետիսյանը հավելեց, որ «Սասնա Ծռեր» կուսակցությունը որդեգրում է ազգային առաքելությանը միտված և Առաջին Հանրապետության ժառանգորդության վրա հիմնված իրավաքաղաքական հայեցակարգ:
Վարուժան Ավետիսյանի խոսքով` քույր կուսակցություն կստեղծվի Արցախում: