|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միաձայն մերժել է Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլահ Օջալանի դիմումը, որում նա պնդում էր, որ 2008թ. Իմրալը կղզում գտնվող իր բանտախուցը խուզարկելու ընթացքում բանտապահներն իրեն վատ վերաբերմունք են ցուցաբերել և խոշտանգումների ենթարկել:
Ըստ DHA-ի` ՄԻԵԴ-ի հայտարարության մեջ նշվել է, որ բանտախուցը խուզարկելու օրերին Օջալանը բժշկական ստուգումներ է անցել և նրա մոտ ֆիզիկական կամ հոգեբանական խնդիր չի նկատվել:
Օջալանի փաստաբանները կողմից ներկայացված դիմումում նշվել է, որ Թուրքիան խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ: