|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին «Սարի Թաղի» դեպքերով հարուցված քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշման հիմնավորվածությունը պարզելու, օրինականությունը ստուգելու և արդյունքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու հարցով:
2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքի «Սարի Թաղ» թաղամասում անհայտ անձանց կողմից խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառված բռնությունների բացահայտման կարևորությանը և այդ հարցում հանրային վստահության բաղադրիչի առկայությանը Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է ինչպես առանձին արտահերթ զեկույցով, այնպես էլ տարեկան հաղորդման մեջ՝ արձանագրելով մարդու իրավունքներին և ազատություններին առնչվող խնդիրներ։
ՄԻՊ գրասենյակ