|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ռուսաստանը հույս ունի, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինումը չի ազդի կազմակերպության գործունեության վրա: Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը:
«Ռուսական կողմը, ինչպես և մյուս անդամ պետությունները, հետաքրքրված են, որպեսզի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը նվազագույնս անդրադառնա կազմակերպության արդյունավետության և գործունեության վրա»,- ասել է նա:
Պանկինը հիշեցրել է, որ հայկական կողմը նախաձեռնել է Յուրի Խաչատուրովի լիազորությունների վաղաժամ դադարեցման գործընթաց, որն ընթանում է ՀԱՊԿ ընթացակարգերի համաձայն: Նա նաև ասել է, որ ՀԱՊԿ-ի աշխատանքն ընթանում է առանց խոչընդոտների, բոլոր ընդունված որոշումները իրականացվում են ըստ ծրագրվածի: