|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնազերծման հանգամանքները պարզելու համար ստեղծված խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը չի բացառում, որ վարչապետին էլ կկանչեն հարցաքննության: Այս մասին նա հայտարարեց այսօր լրագրողների հետ զրույցում:
Պատասխանելով հարցին` արդյո՞ք հարցաքննության կհրավիրվեն ԱԱԾ տնօրենը, ՀՔԾ պետը, նաև վարչապետը, նա պատասխանեց. «Տրամաբանական է, որ առնվազն ձեր նշած անձինք ինչ-որ մի փուլում հրավիրվելու են հանձնաժողովի նիստին»։
Կոստանյանն ընդգծեց, որ ՀՀ-ում որևէ մեկը չի կարող դառնալ ապօրինի գաղտնալսման զոհ: «Մենք ընդունելի համարեցինք նաև այն հանգամանքը, որ քննարկման առարկա դարձնենք անգամ մինչ այս տեղի ունեցած ապօրինի գաղտնալսումները` հասկանալու, թե որքանով է մեր պետական ապարատը, օրենսդրական բազան հիմնավոր և բավարար` ապահովելու համար մարդու սահմանադրական իրավունքի իրացումը»,- ասաց նա։