|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մոլդովայի Սահմանադրական դատարանը ժամանակավորապես հեռացրել է Իգոր Դոդոնին նախագահի պաշտոնից. հայտնում է РИА Новости-ն:
Սեպտեմբերին վարչապետը Դոդոնին էր առաջարկել երկու նախարարի թեկնածություն, սակայն նախագահը դեմ էր արտահայտվել այդ թեկնածություններին:
Մոլդովայի Սահմանադրության համաձայն՝ նախագահն իրավունք ունի մեկ անգամ մերժելու վարչապետի ներկայացրած թեկնածությունները: Երկրորդ անգամ մերժելու դեպքում նրան կարող են ժամանակավորապես հեռացնել պաշտոնից, որպեսզի նախարարների նշանակման մասին հրամանագիրը կարողանա ստորագրել կա'մ խորհրդարանի, կա'մ կառավարության ղեկավարը: