|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՌԴ-ն ստիպված է ադեկվատ պատասխան քայլերի դիմել Սիրիայում Իսրայելի գործողությունների պատճառով: Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերեյ Շոյգուն. հայտնում է РИА Новости-ն:
Ըստ նրա` այդ քայլերի նպատակն է Սիրիայում ռուս զինծառայողների անվտանգության մակարդակի բարձրացումը: Նախարարը նաև հայտնել է, որ ՌԴ-ն երկու շաբաթվա ընթացքում Սիրիային կփոխանցի հակաօդային պաշտպանության С-300 համակարգերը:
Ավելի վաղ Коммерсантъ-ը հայտնել էր, որ այդ քայլով ՌԴ-ն կփորձի սահմանափակել Սիրիայում Իսրայելի ավիացիայի գործողությունները:
Հիշեցնենք, որ Իսրայելը ավելի վաղ հարվածներ էր հասցրել Սիրիայում, իսկ սիրիական ուժերը պաշտպանվելիս խոցել էին ռուսական Իլ-20-ը, որը եղել էր դեպքի վայրից ոչ հեռու: Զոհվել էր 15 զինվոր: