|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի թեժ գծին ժամը 12:00-ի դրությամբ ստացվել է 11 հեռախոսազանգ:
Զանգերից 2-ը վերաբերել են ընտրական տեղամասերից մեկի մոտ երիտասարդների խմբված ներկայությանն ու ընտրողներին ուղղորդելու փորձերին, և մեկ այլ ընտրական տեղամասում՝ ժամը 8:00-ի դրությամբ մատնահետք կարդացող սարքերի անգործությանը:
Երկու դեպքերով էլ անհապաղ իրականացվել է ստուգում: Մնացած 9 հեռախոսազանգերով քաղաքացիները պարզաբանումներ են խնդրել տարբեր հարցերով, այդ թվում՝ իրենց ընտրական տեղամասերի հասցեները ճշտելու և տեղեկացնելու, նույնականացման քարտով քվեարկելու իրավունքի, քվեարկության օրը բազմաբնակարան շենքերի վերելակներում քարոզչական պաստառների առկայության, ՀՀ կացության քարտով քվեարկելու իրավունքի, հաշմանդամություն ունեցող քաղաքացու կողմից տեղամասային կենտրոն հասնելու անհնարինության և այլ հարցերի շուրջ: Բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ ու համապատասխան պարզաբանումներ: