|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Երևանի հանրություն» նախաձեռնության` Երևանի քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանն այցելեց թիվ 9/59 ընտրական տեղամաս և կատարեց իր ընտրությունը:
Թարխանյանը լրագրողներին ողջունեց՝ ասելով՝ բոլորիդ տոնը շնորհավոր: Հարցին` այսօր տո՞ն է, նա պատասխանեց` այո, տոն է: «Այսօր իսկապես տոն է: Հեղափոխությունից հետո առաջին ընտրություններն են, և իմ վստահությունն եմ հայտնում, որ դրանք լինելու են արդար ու ազնիվ: Կոչ եմ անում բոլորին` գալ ընտրատեղամաս և մասնակցել ընտրություններին: Կարծում եմ՝ մեծ իրադարձություն կլինի բոլորիս կյանքում»,- ասաց նա:
Թարխանյանը հույս հայտնեց, որ բոլոր երևանցիները հնարավորություն կունենան իրենց նախասիրություններին համապատասխան ընտրություն կատարելու:
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում երեկ ոստիկանության՝ ԲՀԿ գրասենյակ մտնելուն ու ստուգումներ անելուն, Թարխանյանը պատասխանեց, որ վաղը հայտարարություն կանեն դրա վերաբերյալ: «Այսօր եկեք լրացուցիչ լարվածություն չստեղծենք»,- ասաց նա: