|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Այսօր Հյուսիսային պողոտայում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ԲՀԿ-ն իր վերջին նախընտրական հանրահավքն էր անցկացնում: Հանրահավաքին մասնակցում էր նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նա նաև ելույթ ունեցավ, ասելով, որ ի սկզբանե իրենք ցանկացել են քաղաքակիրթ քարոզարշավ տանել` առանց որևէ մեկի վրա ցեխ շպրտելու, սակայն մրցակիցները չցանկացան այպես վարվել:
«Մեր թիմի վրա տարբեր ուղղություններով ցեխ էին շպրտում, մենք դրա պատասխանը տվեցինք` փաստացի-դոկումենտալ: Միայն թույլ մարդն է, որ ասելու բան չունի ու կարող է ցեխ շպրտել: Մենք գործի մարդ ենք, ամեն ինչ տեսել ենք պրակտիկորեն-թեորեապես: Չի կարելի երևանցիներին բաժանել մասերի, խմբերի: Հաջողությունը միասնականության մեջ է: Եթե երկու մեքենա իրար հարվածում են, անկախ ամեն ինչից, երկուսն էլ տուժում են: Չի կարելի վիրավորել մեկը մյուսին»,- ասաց Ծառուկյանը: