|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ՀՅԴ թիմն այսօր աղբից մաքրեց Երևանյան լիճն ու հարակից տարածքը: Միջոցառմանը մասնակցեց նաև ՀՅԴ-ից քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը:
Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իրենց աշխատանքը թիմային է: «Մենք` բոլորս միասին, մեր երիտասարդների հետ իրականացնելու ենք մաքրություն և պլանավորելու ենք հետագա աշխատանքը` կապված այս վայրի հետ»,- ասաց Մանուկյանը:
Նրա խոսքով` Երևանյան լիճը մայրաքաղաքի կարևոր վայրերից է, և որ իրենք մեծ կարևորություն են տալիս Երևանի էկոհամակարգին: «Երևանյան լիճը հնարավոր է դարձնել շատ հետաքրքիր ժամանցի վայր: Մենք ձգտելու ենք, որ այս վայրը դառնա այդպիսին»,- հավելեց քաղաքապետի թեկնածուն: