|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«168 ժամ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ նախընտրական պայքարի թեժացումը բոլորովին պատահական չէ: Եթե քարոզարշավի մեկնարկին ակնհայտ էր, որ ՔՊ թեկնածուն ունենալու է ջախջախիչ հաղթանակ տանելու բոլոր հնարավորությունները, ապա հընթացս պարզ դարձավ, որ ճնշող քվեներով Երեւանի քաղաքապետ ընտրվելու եւ այդ հիմքով արտահերթ ընտրությունների կազմակերպման համար Ֆրոնկոֆոնիայի գագաթաժողովից անմիջապես հետո հրաժարական տալու եւ ԱԺ-ն պարալիզացնելու հաշվարկը խիստ վտանգված է:
Մեզ հայտնի է դարձել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության գաղտնի հարցումները ցույց են տվել, որ թեպետ «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը մնում է ֆավորիտը, սակայն պոտենցիալ ձայներն արագ նվազում են:
Հայկ Մարությանին հետապնդում է Նաիրա Զոհրաբյանի վարկանիշը, աճել է նաեւ Արտակ Զեյնալյանի եւ Դաշնակցության թեկնածու Միքայել Մանուկյանի պատկառելի ձայներ ստանալու շանսերը:
Ըստ ամենայնի, ընտրությունների արդյունքում Հայկ Մարությանը կդառնա քաղաքապետ, բայց ստացված ձայների քվեն չի բավարարի Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար վա-բանկ գնալու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: