|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Մաքուր մոլորակ» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 15-ին իրականացվող համապետական շաբաթօրյակի մեկնարկը Արագածոտնի մարզում տրվեց առավոտյան ժամը 10-ին:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ շաբաթօրյակի աշխատանքներում ներգրավվեցին մարզային, համայնքային կազմակերպությունները, կրթական, առողջապահական հաստատությունները, մասնավոր ընկերությունները, կամավորականների ջոկատները, ամբողջ հանրությունը:
Մարզպետ Աշոտ Սիմոնյանի կարգադրությամբ ստեղծված մարզային հանձնաժողովի կողմից կազմված գործողությունների պլանի մեջ ներառված էին հանրային տարածքների, պատմամշակութային հուշարձանների, հանրապետական, մարզային եւ համայնքային նշանակության ճանապարհների հարակից տարածքների մաքրման, բարեկարգման աշխատանքներ: Մարզպետի հանձնարարությամբ համայնքներ այցելեցին տարածքներում ամրագրված մարզպետարանի պատասխանատուները:
Շաբաթօրյակին ակտիվ մասնակցություն ունեցան հասարակական կազմակերպություններից կամավորներ: Պայմանավորվածության համաձայն` նրանք աշխատեցին նախապես առանձնացված ուղղություններում՝ Տառերի պուրակի հատվածից դեպի Բյուրականի անտառ եւ Քարե լիճ տանող տարածքներում, Օշականի ձորի հատվածում եւ Սասունիկի դպրոցի շրջակայքում: