|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ճապոնիան խաղաղության պայմանագիր չի կնքի ՌԴ-ի հետ, քանի դեռ չի կարգավորվել տարածքային վեճը: Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քատուղար Յոսիհիդե Սուգան. հայտնում է Интерфакс-ը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում առաջարկել է խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի ու Ճապոնիայի միջև:
Риа Новости-ն հիշեցնում է, որ ռուս-ճապոնական երկխոսությունը տարիներ շարունակ մթագնում է պայմանագրի բացակայությունը: Ճապոնիան հավակնում է Կունաշիր, Շիկոտան, Իտուրուպ, Խաբոմայի կղզիներին՝ հիմնվելով 1855-ին կնքված Սահմանների և առևտրի երկկողմ տրակտատի վրա: