|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանրահավաքում ելույթ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում ելույթն ուղղված էր օրվա ամենաթեժ իրադարձությանը` ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև հեռախոսազրույցի հրապարակմանը:
Փաշինյանը հայտարարեց. «Հայ ժողովրդի դեմը խաղ չկա, Հայաստանում սպիտակները հաղթել են, իսկ սևերի պարտությունը անշրջելի է: ՀՀ-ում սևերը ջախջախված են, և նրանք այլևս ոտքի չեն կանգնելու: Երեւանի քաղաքապետի ընտրությունները սեւի եւ սպիտակի ընտրություններ են: Շատ ուժեր, որոնք իրենց համարում են ինձ օգնական, դաշնակից, ընկեր, անունը կոալիցիա են դնում, խաղեր են տալիս հակահեղափոխության հետ: Կոչ եմ անում ոչ մի ձայն չտալ հակահեղափոխությանը: Այս ընտրություններում մեզ անհրաժեշտ է հակահեղափոխության անվերապահ կապիտուլյացիա»:
Նա նաև հայտարարեց, որ մինչև այժմ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական ու հանրային հնչեղություն ունեցող բոլոր ձերբակալությունների պատասխանատվությունը վերցնում է իր վրա: