|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ռուս-հայկական հարաբերությունները շատ կարևոր են, նորից նախկին իշխանությունների կողմից մշտապես տարածվում են լուրեր, թե շատ վատ են այդ հարաբերությունները. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Ցանկացած բան փորձում են տանել դեպի այն, որ հայ-ռուսական հարաբերությունները շատ վատ են: Այդ միֆը ստեղծել և փորձում են տանել առաջ: Վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումից հետո վարչապետն էլ անդրադարձավ այդ հանդիպմանը և փաստեց, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին խոչընդոտող որևէ փաստ չկա և չի կարող լինել, մեր հարաբերությունները շարունակում են մնալ գործընկերային»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հարցին, Վանեցյանն ասաց. «ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնը կարևոր է, նրա ձերբակալությունը զգալի հարց է, որը պետք է համաձայնեցվի ոչ միայն Ռուսաստանի, այլև ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների հետ»: