|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կարծիքով՝ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների կարելի է գնալ միայն քաղաքական կոնսենսուսի միջոցով: Այս մասին նա հայտարարեց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում սահմանադրական փոփոխությունների առաջարկին, ըստ որի` ԱԺ-ն ինքնալուծարվելու հնարավորություն պետք է ստանա:
«Դեռ մենք չենք ստացել առաջարկություն, ստանալուց հետո կքննարկենք: Դա քաղաքական գործընթաց է և քննարկման, կոնսենսուսի արդյունք կարող է լինել, այսինքն՝ դա չի կարող լինել մեկ կամ երկու մարդու կամ քաղաքական գործչի ցանկություն: Դա պետք է լինի կոնսենսուսի արդյունք»,- ասաց Բաբլոյանը:
Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետին, նա ասաց, որ չի կարող հստակ ժամկետ նշել: «Ճիշտն ասած, չեմ կարող նշել հստակ ժամկետ, որովհետև, դուք գիտեք, որ մենք ԱԺ-ում ստեղծել ենք համապատասխան աշխատանքային խումբ, որն աշխատում է օրենսդրության փոփոխությունների վրա: Այս աշխատանքները դեռ չեն ավարտվել»,- ասաց ԱԺ նախագահը: