|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկը ՀՅԴ-ն տվեց Արամ Մանուկյանի արձանի մոտից:
Դաշնակցության ցուցակը գլխավորող Միքայել Մանուկյանը ելույթում նշեց, որ քարոզարշավի մեկնարկի տեղը պատահական չէ ընտրված. 1918 թվականին Արամ Մանուկյանը կարողացավ համախմբել երևանցիներին, մեր ժողովրդին և հաղթանակ տանել Սարդարապատի հերոսամարտում: Այն ժամանակ Երևանը դեռևս Հայաստանի մայրաքաղաքը չէր, քանի որ Հայաստանն անգամ անկախ պետություն չէր:
«Մենք Արամի տեսակն ենք` պայքարող տեսակ, միավորող տեսակ»,- ասաց Մանուկյանը եւ վստահեցրեց, որ ՀՅԴ-ն կարող է համախմբել երեւանցիներին:
Ըստ նրա` սպասվում է դժվար աշխատանք, և ամբողջ թիմով երևանցիներին են ներկայացնելու իրենց ծրագիրը` Երևանի տեսլականը:
Դաշնակցության թեկնածուն նաև տեղեկացրեց, որ լինելու են բոլոր վարչական շրջաններում, բակերում և թաղերում: