|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշում կայացրեց Հայկ Սարգսյանի խափանման միջոցը գրավի դիմաց փոխել:
Yerkir.am-ի հետ զրույցում Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց, որ նրան ազատ են արձակելու 50 մլն դրամ գրավի դիմաց։
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին է: Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով։